Մահացել է Չեխիայի նախկին ԱԳ նախարար, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված Կարել Շվարցենբերգը
Նոյեմբերի 12-ին, երկարատև հիվանդությունից հետո, 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Չեխիայի խոշոր քաղաքական գործիչ, նախկին արտաքին գործերի նախարար, խորհրդարանի պատգամավոր, սենատոր, TOP 09 կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Վացլավ Հավելի մտերիմ գործակից Կարել Շվարցենբերգը:
«Վերջին տարիներին Կարել Շվարցենբերգը՝ Չեխիայի այն փոքրաթիվ քաղաքական գործիչներից էր, որ հետևողականորեն հրապարակավ բարձրաձայնում էր Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ ընդդեմ ցեղասպանության և բիրտ ուժի կիրառման:
2022թ. հունիսի 20-ին Կարել Շվարցենբերգը՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում կարևոր ներդրման համար, պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով»,- նշում են Պրահայում ՀՀ դեսպանությունից՝ ցավակցելով Կարել Շվարցենբերգի ընտանիքին, գործընկերներին, բոլոր նրանց, ում համար կարևոր են համամարդկային արժեքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է