Սամբոյի ԱԱ. Վաչիկ Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայաստայի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։
Մարտական սամբո
88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։
71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջեց սերբ մրցակցին և դարձավ ԱԱ բրոնզե մեդալակիր։
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած զինվորներին. սամբոյի ԱԱ-ի փոխչեմպիոն Արամ Աղաջանյան
- Սամբոյի ԱԱ. Արամ Աղաջանյանը և Վահրամ Աղաջանյանը ՝ փոխչեմպիոններ
- Սամբոյի ԱԱ. Վահագն Չալյանը՝ բրոնզե մեդալակիր
- Հայաստանն ապահովել է բոլոր պայմանները մրցումների պատշաճ անցկացման համար. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ
- Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի թիմը նվաճել է երեք բրոնզե մեդալ
- Կայացավ սամբոյի ԱԱ-ի բացման պաշտոնական արարողությունը
- Սամբոյի աշխարհի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
- Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանը և Թուրքիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան