ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, Եվրամիության աջակցությունը Երևանին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետն ասել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին»։
Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Իսրայելի և պաղեստինյան «Համաս» շարժման միջև հակամարտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի ԱԳ նախարար. ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն Հարավային Կովկասում
- Կանադան միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ջոլի
- Բորել. Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում
- ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին