Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է եկել նաև Էդգար Խաչատրյան -Ալեքսանդրա Կոռնեվա զույգը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում»,- ասվում է հաղորդագրությունում։