Քաղաքական 17:03 13/11/2023 Հայաստան

Իրանագետ. Բաքվի բարբարոսական վարչախմբի ճղճղոցներին չպետք է ուշադրություն դարձնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները որակել է «սադրիչ և անհիմն, որոնք վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները»։

Իրանի դեսպանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր,  որ Իրանը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն Արցախի ժողովրդի իրավունքները։

«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն: Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել»,- ասել էր դեսպանը։

Իրանի դեսպանի նման հայտարարության պատճառների ու ԼՂ հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ Panorama.am -ը զրուցել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։

 Panorama.am-Պարոն Ոսկանյան, ո՞րն է Իրանի դիրքորոշում ԼՂ խնդրի վերաբերյալ, ինչպե՞ս կգնահատեք դեսպանի հայտարարությունը։
Վարդան Ոսկանյան-Պետք է արձանագրեմ, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արցախյան խնդրի համատեքստում տեղավորվում է Իրանի հոգևոր առաջնորդի արած հայտարարության շրջանակում, որը հնչել է 44-օրյա պատերազմի ավարտից ոչ շատ առաջ։ Իրանի հոգևոր առաջնորդը, խոսելով արցախահայության  իրավունքների ու անվտանգության մասին, հստակորեն արձանագրել էր, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի, Իրանի դեսպանի հայտարարությունը տեղավորվում է մատնանշվածի  շրջանակում։ Շատ կարևոր է հասկանալ, որ իրանական կողմը մշտապես հանդես է եկել  տարածքային ամբողջականության  պահպանման օգտին։ Դա Իրանի անփոփոխ որոշումն է և վերաբերելի է, թե Հայաստանին, թե Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը։ Սակայն ակնհայտ է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է գործել այն դեպքում, երբ սպառնալիք չկա այդ տարածքում բնակվող էթնիկական որևէ հանրույթի կյանքի ու այդ կյանքի շարունակականության համար, այնինչ Ադրբեջան կոչվող արհեստածին պետության պարագայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ՝ փաստացի տեղի ունեցավ արցախահայության էթնիկ զտում, որը ցեղասպանության մի տարատեսակ է։ Հետևաբար Իրանի դիրքորոշումը, որ արտահայտվել է դեսպանի շուրթերով, ամենևին էլ տարօրինակ չէ։

Panorama.am-Հայաստանում Իրանի դեսպանի նման հայտարարությունը ուշագրավ է նաև այն համատեքստում, որ արցախցիների իրավունքների ապահովման մասին Հայաստանի իշխանությունները հաճախ չեն խոսում։
Վարդան Ոսկանյան-Մենք այս խնդրին չպետք է անդրադառնանաք  Հայաստանի իշխանությունների «դիրքորոշումների» համատեքստում, քանի որ չեմ կարծում, Հայաստանում կգտնվի որևէ մարդ, որ դեմ կլինի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքն ըստ էության իրացրել էր Սահմանադրության շրջանակում անցկացված հանրաքվեի միջոցով ու այդ իրավունքի  ճանաչման խնդիրն էր միջազգային հարթությունում դրված մինչև 44-օրյա պատերազմը։ Հետևաբար, հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը՝ մեր դիրքորոշումը պետք է լինի անփոփոխ, Արցախի Հանրապետության տարածքը հիմա օկուպացված է բարբարոսական վարչախմբի կողմից, ոտնահարվել է տեղի հայ բնակչության կյանքի իրավունքը, իրականացվել են էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ, հետևաբար որևէ կասկած չի մնում, որ Արցախի Հանրապետությունը  և Արցախը՝ որպես տարածք իր էթնիկական մեծամասնությամբ չի կարող որևէ պարագայում լինել այս արհեստածին պետության շրջանակներում։ Այժմ Արցախի Հանրապետության տարածքն օկուպացված է։  Ուստի հանրային տիրույթում էլ դիրքորոշումները պետք է չափազանց հստակ լինեն, այդ ուղերձները պետք է գնան նաև Բաքու, որպեսզի հասկանալի լինի, որ հայկական երկրորդ պետության տեսլականը մեզ համար անդառնալիորեն թաղված չէ, ինչպես ենթադրում են Բաքվի բարբարոսական վարչախմբի  գործիչներն ու այդ վարչախումբը սպասարկող քարոզչամեքենան։
Արցախը, կրկնում եմ, օկուպացված տարածք է, Արցախի Հանրապետությունում Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականացրել է էթնիկ զտում, վաղ թե ուշ դրա համար պետք է պատասխան տա։

Panorama.am-Պարոն Ոսկանյան, ակնհայտ էր, որ Իրանի դեսպանի հայտարարությունը Բաքվին դուր չէր գալու, դրա մասին վկայեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը, ըստ որի դեսպանի նման հայտարարությունը վնասում է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Ինչո՞ւ է նման հայտարարություն արել իրանցի դիվանագետը։
Վարդան Ոսկանյան-Ակնհայտ է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև չկան նորմալ հարաբերություններ, հենց այս պահին Թեհրանում Ադրբեջանը չունի դեսպան։ Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խոչընդոտներն ու խնդիրներն այքան շատ են ու հանգույցային, որ դրանք որևէ պարագայում լուծում չեն ստանալու։ Ադրբեջան անունով արհեստածին կազմավորման գոյությունն իսկ վտանգ է  Իրանի ազգային անվտանգությանը։ Հետևաբար, դիվանագիտական հայտարարությունները եթե մի կողմ դնենք, հաճախ լինում են դիվանագիտական քաղցրախոսության օրինակներ, դառնանք իրական քաղաքականություն, ակնհայտ է, որ Ադրբեջան կոչվող կառույցը քաղցկեղային գոյացություն է, որը վտանգում է նաև Իրանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը։ Ուստի այդ խնդրի վերաբերյալ իրանական կողմում դիրքորոշման փոփոխություն չի լինելու,  միգուցե փոխվի հռետորաբանությունը, բայց որոշումների փոփոխություն չի լինի։ Վտանգի գիտակցումը շատ հստակ է իրանական կողմից։  Ինչ վերաբերում է Բաքվի բարբարոսական վարչախմբի   արտգործնախարարություն կոչվող հիմնարկության հայտարարությանը՝ Հայաստանում Իրանի դեսպանի՝  շատ ճիշտ, ուղղախոս, շատ բարոյական հայտարարությունների վերաբերյալ, ապա իրենք են սադրիչները։ Պարզ է, որ այդ վարչախմբի զանազան, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, ճղճղոցներին չպետք է ուշադրություն դարձնել, իրանական կողմը ուշադրություն չի էլ դարձնելու, այլ առաջ է մղելու իր քաղաքական օրակարգը, որը պետք է միտված լինի  Հարավային Կովկասում Հայաստանի հետ քաղաքակրթական դաշինքի կնքմանը, որի մասին շատ եմ խոսել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am
10:02
Փաշինյանի ուղերձում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ոչ միայն վտանգավոր են, այլև հակասահմանադրական. Փաստաբանի ահազանգը
«Դուք պետության ղեկավարը չեք և պարտավոր եք չխախտել ՀՀ սահմանադրությունն ու տապալել սահմանադրական կարգը»,-Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
09:52
Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան տարեդարձն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։  «03 01 2001 Մեր նոր տարվա...
Աղբյուր` Panorama.am
09:41
Մահից առաջ Հայկոն ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը. Ինչո՞ւ
Սիրված երգիչ Հայկոն մահից առաջ ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը՝ Անահիտ Սիմոնյանին։ «Ի՞նչ ես կարծում,...
Աղբյուր` Panorama.am
09:26
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}