Հասարակություն 16:53 13/11/2023 Հայաստան

Ամեն ինչ քաղաքականացված է, սպառողների իրավունքները՝ խայտառակ բարձիթողի վիճակում.Կարեն Չիլինգարյան

Վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրված ապրանքների գների և դրամի փոխարժեքի տատանումներն ինչպես են անդրադարձել շարքային սպառողի վրա: Ինչպիսին է մեծ թվով ռելոկանտների դերը ոլորտում արձանագրված միտումների վրա: Panorama.am-ն այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանին:

Կ. Չիլինգարյան-Հիմնական միտումը կայանում է նրանում, որ վերջին 1-1.5 տարվա ընթացքում, հայտնի պատճառներով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով քանի որ դրամը կտրուկ արժևորվեց, ապրանքները թանկացան: Դրամով կարծես թե շատ չեն թանկացել, եթե իրական գինն ենք վերցնում, բայց չէ որ հիմնական սպառողական ապրանքը ներկրվում է և երբ դրանք վերածում ենք տարադրամի, ապա պարզվում է, որ թանկացել են:

Ես հակված եմ նաև մտածելու, որ մեր որոշ տնտեսվարողներ առիթից օգտվել են և բարձր գին են դրել՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի գնորդը դրամով է գնում և այդքան չի զգացվում թանկությունը, բայց չպետք է մոռանալ, որ մեր սպառողների մի ստվար զանգված օգտվում է տրանսֆերտներից, այսինքը, դրսից եկող գումարներով, իսկ այդ պարագայում, իրոք, եկամուտն ընկել է, քանի որ եթե, օրինակ, նախկինում 300 դոլար էին ուղարկում ընտանիքին, այն մոտավորապես անում էր 150 հազար դրամ, հիմա իջել  և 120 հազար է դարձել: Սա զգալի նվազում կարելի է համարել

Panorama.am-Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր ռելոկանտներն ի՞նչ ազդեցություն ունեն այդ գործընթացների վրա:

Կ. Չիլինգարյան-Ռելոկանտների մեծ հոսք կա և՛ Ռուսաստանից, և՛ Հնդկաստանից:  Ճիշտ է Ռուսաստանից եկածներին ռելոկանտներ չի կարելի համարել, քանի որ նրանց եկմուտներն ավելի բարձր են, բայց այն բերեց հիմնականում դրամի արժևորմանը: Իսկ Հնդկաստանից եկածները հիմնականում ցածր եկամուտ ունեցողներ են և զբաղվում են ծառայություն մատուցելով: Նրանք հիմնականում եկամուտ ստացող են, քան՝ հանրապետություն եկամուտ բերող:

Մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ են այլ երկրներից Հայաստան եկել, իրենք էլ են սպառող և, հիմնականում ապրանք են սպառում, ինչպես մեր սպառողը: Այն որոշակի ազդեցություն թողել է մեր սպառողական շուկայի վրա, բայց դե, եթե պահանջարկ կա նաև առաջարկ է տեղի ունենում: Նույն տնտեսվարողները, եթե տեսնում են, որ ինչ-որ ապրանքների պահանջարկ կա, սկսում են ավելի շատ ապրանք ներկրել: Այդ դեպքում պետք է գնանկում լիներ, բայց չգիտես ինչու, մեզ մոտ գնանկում դեռ չի եղել: Որաշ ապարնքների գնանկում եղավ, օրինակ՝ ձեթի կամ շաքարավազի գները որոշակի չափով իջան, բայց իրականում էլի եկան իրենց հին գներին, եթե վերածենք տարադրամի, երբ դոլարը մոտավորապես 480-490 դրամ էր, հիմա գրեթե նույն գինն է գալիս:

Panorama.am-Դուք խոսեցիք դոլարային տրասֆերտների մասին: Գաղտնիք չէ, որ հիմնական գումարները Հայաստան են գալիս ՌԴ-ից ու ռուբլու տեսքով: Ի՞նչ պատկեր է այստեղ:

Կ. Չիլինգարյան-10-11 տարի առաջ մեկ դոլարը 30 ռուբլի էր, հիմա այն 90-100 ռուբլի է դարձել և երեք անգամ ռուբլին կտրուկ անկում է ապրել, իսկ աշխատավարձերն այնտեղ կա՛մ չեն բարձրացել, կա՛մ չնչին են բարձրացել: Օրինակ, եթե նախկինում մեր արտագնա աշխատողը մի ամսում վաստակում էր 30 հազար ռուբլի, այն 1000 դոլարին համարժեք էր, իսկ հիմա այն 300 դոլար է անում, հիմա 100 -200 դոլար հազիվ կարողանա ուղարկել և շատերն այնտեղից հետ են գալիս, քանի որ արդեն ձեռք չի տալիս արտագնա աշխատանքների մեկնել: Նրանց եկամուտներն էլ են ընկել. հետրաբար՝ ապրանքների այս գների մակարդակում և՛ արտագնա աշխատանքի մեկնողներն են տուժել, և՛ նրանց ընտանիքները:

Panorama.am-Այսօր կարո՞ղ ենք ասել, որ սպառողների իրավունքները պաշտպանված են՝ ապրանքի որակի, գների համարժեքության առումով

Կ. Չիլինգարյան-Բնականաբար ոչ: Ցավոք սրտի՝ ոչ միայն որակի և գնի  հետ է կապված, այլ նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի շատ դրույթներ խախտվում են: Սպառողն մեր երկրում պաշտպանված չէ, այն պատճառով, որ չկա մի պետական կառույց, որը պաշտպանի սպառողների իրավունքները: Մի հասարակ օրինակ բերեմ՝ սպառողը մի ապրանք է գնել և այն անորակ է, ո՞ւր դիմի: Դիմում է տնտեսվարողին, անբարեխիղճ տնտեսվարողն էլ իմանալով, որ քաղաքացին ոչ մի տեղ չի կարող դիմաել, միակ ատյանը, որը կարող է պաշտպանել սպառողների իրավունքը, դատարանն է, իսկ սպառողը դրան չի դիմում՝ քաշքշուկներից զերծ մնալու պատճառով, տնտեսվարողները շատ ժամանակ հետ չեն վերցնում կամ փոխանակում ապրանքը:  Էլ չեմ խոսում պատշաճ որակի ապրանքի մասին, որն օրենքով ենթակա է վերադարձման կամ փոխանակման 14  օրվա ընթացքում, և այն չի արվում սպառողի կողմից, եթե այն իրեն հարմար չէ:

Այդպիսի խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել և հիմա առավել ևս չեն լուծվում: Մի քանի տարի առաջ էլի ինչ-որ ձևով հնարավոր էր տնտեսվարողների հետ խոսել, համոզել և այլն, իսկ հիմա այս քաղաքական իրավիճակը, որ փոխվել է, ամեն ինչ քաղաքականացված է, սպառողների իրավունքներն բարձիթողի վիճակում, դրանցով ընդհանրապես չեն հետաքրքրվում և  խայտառակ վիճակ է: Սպառողը բոլոր կողմերից անպաշտպան է, նույնը՝ գների և որակի տեսանկյունից: Նախկինում կար Որակի տեսչություն և այն ինչ-որ ձևով զբաղվում էր այդ հարցերով, հիմա եթե սպառողը դիմում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, նրանք այլևս այդ հարցերով չեն զբաղվում, քանի որ այդ լծակները չունեն:  Վերջիններս ուղարկում են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ քաղաքապետարան, թաղապետարան, որտեղ կան բաժիններ, որոնք իբր թե զբաղվում են սպառողների իրավունքներով, բայց հարց է, թե ով է իրենց այդ իրավասությունը տվել և ինչի հիման վրա: Եթե օրենքով հաստատված է և որոշում կա, որ նրանք պետք է զբաղվեն, այլ հարց է, բայց ինչ իրավունքով է արվում այն՝ դա է խնդիր մեզ մոտ:

Panorama.am-Սպառողն ինչ սպասի գալիք «Սև ուրբաթ»-ից:

Կ. Չիլինգարյան-«Սև ուրբաթ» ամբողջ աշխարհում ընդունված միջոցառում է,  ամեն տարվա վերջին այդ օրը տեսնում ենք, թե ԱՄՆ-ում և Եվրոպայում ինչ աժիոտաժ է սկսվում և կատարվում: Մեզ մոտ այդ աստիճանի չէ, բայց մեզ մոտ, ի տարբերություն արտասհամանի, իրականությանը չեն համապատասխանում կտրուկ գնանկումենրը: Որոշակի գնանկում լինում է, բայց, ասենք՝ 50-80% գնանկում դժվար լինի, քանի որ մեր շուկան այնքան էլ մեծ չէ, որ տնտեսվարողն այդպիսի շռայլություն անի:

Արտասահմանում. մեծ շուկաներ ունեցող երկրներում տնտեսվարողները տարվա վերջին մեծ գումարներ են վաստակած լինում,  մեծ՝ տասնյակ հազարավոր ապրանքներ վաճառելուց  հետո, իսկ մեզ մոտ 10-20 ապրանք իրացնելուց հետո ինչպե՞ս կարող են կտրուկ այդ գնին իջեցնել: Մինչև հիմա չեմ տեսել, որ իրականությանը համապատասախանի, որ ապրանքը 40-50% կամ  80%-ով գնիջեցրել են: Այն անհնար է: Երբ հետաքրքրվում ես՝ պարզվում է, որ մի քանի շաբաթ առաջ ցածր գին են ունեցել, հետո՝ «Սև ուրբաթից» առաջ բարձրացնում են ու կտրուկ իջեցնում այդ վերջին գնից: Ոչ բոլորին է այն վերաբերում, բայց շատ դեպքերում այդպես են անում:

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հալեպում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները  կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝  սպանելով չորս...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պառճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մի դարձեք ագրեսիվ արշավի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
Այսօր «Սև ուրբաթն» է։ Դեռ օրեր առաջ շատ խանութների պատերին ամրացված ցուցանակները ծանուցում են զեղչերի մասին, սոցիալական ցանցերում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են
Առաջին անգամ իրականացվել է Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:
Աղբյուր` Panorama.am
10:52
Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
Սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակահարձակում է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա»)...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը...
Աղբյուր` Panorama.am
10:05
Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել, 13 ոստիկանի անհրաժեշտ է վիրահատական միջամտություն
Ոստիկանությունը ձերբակալել է 43 հոգու Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:55
ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ես ատում եմ քաղցկեղը. Ալեքսիս Օհանյանի խորհուրդը՝ հայրերին
Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ռուսթավելի պողոտանյից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան ազատվել է ցուցարարներից, ոստիկանական ուժերը դուրս են բերվում այնտեղից։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ուկրաինական դրոնները թմրանյութ են տեղափոխել Մարոկկոյից Իսպանիա
Բացահայտվել է հանցագործների ցանցը, որոնք անօդաչու սարքեր են օգտագործել թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս սարքերը արտադրվել են Ուկրաինայում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց...
Աղբյուր` Panorama.am
08:54
Նոյեմբերի 29-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 29-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:52
Հրապարակ». Փաշինյանն անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Իշխանությունը անթերի հանրությանը զբաղեցնում է շոուներով
«Հրապարակ» թերթը գրում է. «Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում:...
Աղբյուր` Panorama.am
08:41
Մառախուղ, ձյուն, մերկասառուց. Հայաստանի ճանապարհների վիճակն առավոտյան
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։ Մինչ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}