Շախմատի թիմային ԵԱ․ Ինչ արդյունքեր են գրանցել Հայաստանի հավաքականները
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի հետ, իսկ կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Սերբիային:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ տղամարդկանց առաջնությունում հաղթել է միայն Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է։
Կանանց առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին