Ոնց որ քիչ է մնացել դատական նիստին. Սերժ Սարգսյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, դիզվառելիքի գործով դատական նիստից հետո, քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում ունեցող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ովքեր ամեն անգամ ներկա են լինում նիստերին։
«Ոնց որ քիչ է մնացել դատական նիստին, շնորհակալ եմ բոլորիդ»,- ասաց Սերժ Սարգսյանն ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Դիզվառելիքի գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 24-ին
- Դիզվառելիքի գործով նոր դատախազը նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց
- Սերգո Կարապետյանն ասաց՝ ցուցմունք եմ տվել, որ Սերժ Սարգսյանն է ասել, դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ. Դիզվառելիքի գործով ամբաստանյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին