Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 6-12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.794մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 12-ը ներառյալ՝ 103.010մլն. մ³:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան