Հիմա, որ ախուրյանցի Անոյին, հեռու իրենից, մի բան լինի, պիտի կառավարական հանձնաժողով ստեղծվի՞.Ղազարյան
«Կառավարական հանձնաժողով ստեղծվում է նշնավոր պետական հասարակական, մշակութային գործիչների, ժամանակին պետական բարձր պարգևներով պարգևատրված, վաստակավոր անհատականությունների մահվան դեպքում»,-ասուլիսում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորությունը կառավարության կողմից կազմակերպելու փաստին:
Նա հիշեցրեց, որ Ալվարդ Պետրոսյանի մահվան դեպքում հուղարկավորության պետական հանձնաժողով չի ստեղծվել, նույնը նաև Ռազմիկ Դավոյանի դեպքերում:
«Բայց ՔՊ-ի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի համար, որը հանկարծամահ է եղել, ստեղծվել է կառավարական հանձնաժողով, հուղարկավորության ծախսերը մնացել է պետության վրա: Այսինքն, սրանք ոչ միայն մեր հաշվին ապրում են, այլև մեր հաշվին մեռնում»,-հայտարարեց բանախոսը:
Տեղեկացնելով, որ պատգամավորի թաղման ժամաանկ կանգնեցրել են զինվորական պատվո պահակախումբ և նվագախումբ՝ Ղազարյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ շտաբի պե՞տն է եղել, պաշտպանության նախարարը՞… Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պարագայում զինվորական նվագախումբ և պատվո պահակախումբ չեն կանգնեցրել, բայց որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին են հուղարկավորել, ոստիկանական պատվո պահակախումբ է կանգնեցվել, եթե վանո Սիրադեղյանը ողջ լիներ՝ այդ նույն ոստիկանները պետք է նրան բռնեին»:
Քաղաքական գործչի խոսքով՝ ՔՊ-ի սոված համակիրներն էլ չգիտեն, որ իրենց միջոցներով պտգամավորի թաղում են կզմակերպում, այլ մտածում են, որ իրենց համակիր լինելն այդ հարցում օգտակար կլինի մահանալու դեպքում:
«Հիմա, որ ախուրյանցի Անոյին, հեռու իրենից, մի բան լինի, պիտի կառավարական հանձնաժողով ստեղծվի՞»,-նկատեց Էդգար Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ որոշումը կայացրած քննիչին ու դատախազին այսօր պետք է տանեն հարկադիր հոգեբուժական բուժման.Էդգար Ղազարյան
- Փաշինյանը խնդրել է, որ ճանապարհը փակի ոչ թե ախուրյանցի Անոն, այլ ադրբեջանցի բնապահպանը. Էդգար Ղազարյան