Սերժ Սարգսյանի գործով նիստին քաղաքացիական հայց ներկայացվեց՝ գումարի բռնագանձման պահանջով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, դիզվառելիքի գործով դատական նիստին մեղադրողները քաղաքացիական հայց ներկայացրին։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանն մանրամասնեց, որ նիտսի ըթնացքում հայցադիմում ներկայացվեց, մեղադրողները մեղադրանքում առաջադրված գումարի չափով քաղաքացիական հայց ներկայացրին՝ գումարի բռնագանձման պահանջով։
Հայցի ներկայացումից հետո պաշտպանական կողմը 14-օրյա ժամկետ խնդրեց։
«Այդ ժամկետը խնդրեցինք, որպեսզի ծանոթանանք քաղաքացիական հայցի հիմքերին և պատճառաբանված առարկություններ ներկայացնենք։ Խնդրեցինք առնվազն 14-օրյա ժամկետ տրամադրել, թեև ի սկզբանե հայտարարել ենք, որ ամբողջությամբ չենք ընդունում հայցադիմումը, բայց հիմնավորումներն ու պատճառաբանությունները կներկայացնենք հաջորդ դատական նիստին»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ, եթե հայցադիմումը վարույթ ընդունվի, բավարարվի, հետագայում պետք է գույքի բռնագանձման խնդիր առաջանա պետությանը հասցված ենթադրյալ վնասի փոխհատուցման համար։ Խոսքը շուրջ 490 միլիոն դրամի մասին է։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Դիզվառելիքի գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 24-ին
- Դիզվառելիքի գործով նոր դատախազը նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց
- Սերժ Սարգսյանի դեմ այս գործն այսօր վերջնականապես քանդվեց. Պաշտպան
- Սերգո Կարապետյանն ասաց՝ ցուցմունք եմ տվել, որ Սերժ Սարգսյանն է ասել, դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ. Դիզվառելիքի գործով ամբաստանյալ
- «Դիզվառելիքի գործով» դատական նիստին դատավորն ընթերցեց մահացած ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին