Կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները