Ռուսաստանում սկսվել է «Checkmate» կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը
Ռուսաստանում սկսվել է «Checkmate» 5-րդ սերնդի թեթև կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։
«Կատարված աշխատանքների հիման վրա փոփոխություններ են կատարվել նախագծում, որով ճշգրտվել են նաև առաջին թռիչքի ժամկետները։ Այսօր կոնստրուկտորական փաստաթղթերը հանձնվել են արտադրող գործարանին, սկսվել է առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը», - հայտնել են կորպորացիայից։
Նշվում է, որ «Checkmate»-ի շնորհանդեսից հետո ճշգրտվել են նախագծի արժեքը և առանձին տեխնիկական լուծումները:
Ըստ աղբյուրի՝ կործանիչի նախատիպը կարող է հայտնվել մինչև 2025 թվականի վերջ։
«Checkmate»-ը Ռուսաստանում հինգերորդ սերնդի առաջին մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է, որը մշակվել է «Սուխոյ» ընկերության կողմից (ընդգրկված է »Ռոստեխ»-ի Միացյալ ավիաշինական կորպորացիայի մեջ)։
Կործանիչը ներկայացվել է 2021 թվականի հուլիսին ՄԱԿՍ-2021 ավիատիեզերական սրահում։
Արտասահմանյան շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականին «Dubai Airshow» ցուցահանդեսում։
Կործանիչի զանգվածը գերազանցում է յոթ տոննան, իսկ արագությունը կկազմի 1․,8 Մախ: Այն կարող է միաժամանակ խոցել մինչև վեց թիրախ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան