
«Իլյան». Արցախցի հերոսի գրքի շնորհանդեսը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կիրակի օրը տեղի է ունեցել «Իլյան» գրքի շնորհանդեսն ու հուշ-ցերեկույթ։ Գրքի հերոսը երեք տարի առաջ նույն օրն ցարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած արցախցի Իլյա Հակոբյանն է։
«Իլյան» գրքում քրոջ` Հասմիկ Հակոբյանի տողերն են, ԶԼՄ-ներում Իլյայի մասին պատմոց նյութերը, բանաստեղծություններ և հուշագրություններ։
Գիրքը սկսում է հեղինակի՝ Իլյայի քրոջ տողերով. «Դու հաղթեցիր Շուշիում, ես պարտվեցի Քո Շուշիում։ Շուշին մնաց Քոնը, Դու` Շուշիինը։ Եվ միայն ես մնացի մենակ` Քեզնից ու Քո Շուշիից այդքան հեռացած»։
«2022 թվականի դեկտեմբերի 13-ին ես պետք է Արցախ մեկնեի։ Ծնողներս, հարազատներս այնտեղ էին։ Դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախի ճանապարհը։ Ամիսներ շարունակ իրերս չեմ դատարկել ճամպրուկից, որովհետև հավատում էի, որ տուն եմ գնալու` իմ տուն, Իլյայի տուն։ Ծնողներս Արցախում էին, ես Հրազդանում մենակ էի մնացել։ Մայրս ինն ամիս շարունակ որդու շիրմաքարը գրկելու կարոտով է ապրել, դիմացել, որովհետև հավատում էր հաղթանակի հավատին»,-ողջույնի իր խոսքում նշել է Հասմիկ Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, համագյուղացիները, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների մայրերն ու հարազատները,զինվորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով և հերոսի մասին պատմող տեսանյութով։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


