Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը զինավարժանքներ են անցկացրել Հունաստանի Ատտիկա օկրուգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը։
Տեղեկատվության համաձայն՝ «նոյեմբերի 6-ից մինչև 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զինավարժանքներ` Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի միջազգային համագործակցության շրջանակներում»։
«Համատեղ վարժանքը, որը մտնում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մեջ, նպաստեց մասնակիցների միջև փոխըմբռնման և գիտելիքների և փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործառնական հնարավորությունների ամրապնդմանը» - ընդգծել են գերատեսչությունում։
Վարժանքների ընթացքում իրականացվել են մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունների տեխնիկան և մարտավարությունը, մանևրները փակ տարածքներում, գործողությունների պլանավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան