Մեզ մոտ ֆորսմաժոր էր, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը վթարի էր ենթարկվել. Տեղակալ
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկույցով պետք է հանդես գար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Սակայն նա ներկա չէր նիստին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց. «Նոր Նորքը չունի՞ զեկույց»։
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովսեփ Աղազարյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, մեզ մոտ ֆորսմաժոր էր եղել, վարչական շրջանի ղեկավարը վթարի էր ենթարկվել»։
Ավինյանն արձագանքեց, որ դրանից տեղյակ է. «Պարոն Աղազարյան, ենթադրվում էր, դուք պետք է ներկայացնեիք վարչական շրջանի ղեկավարի փոխարեն»։
«Համպատրաստից եմ ներկայացել»,- ասաց Աղազարյանը։