Ես դիմում եմ նաև ՀՀ-ի իմպոտենտ ընդդիմությանը.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարել է.
Հարյուրավոր ընտանիքներ կան, որ 100-հազարական դրամները դեռ չեն ստացել
«Կառավարությո՛ւն, մեծ-մեծ խոսելու փոխարեն կա՛մ աղետի հաղթահարումը վերցնում ես քո վրա, կա՛մ մենք ականատես ենք լինելու 21-րդ դարի ամենամեծ հումանիտար աղետին՝ արդեն Հայաստանում:
Ալո, սոցապ նախարա՛ր, դուք հասկանում եք, որ ամեն օր արցախցիներին կանչելով հեռավոր մարզերից, հարյուրավոր կիլոմետրներ կտրում հասնում են սոցապ նախարարություն, նախարարությունն էլ գնդակի նման ուղարկում է Միգրացիոն ծառայություն, վերջինս հետ է ուղարկում նախարարություն:
Մարդիկ հարևաններց պարտք են վերցնում, որ գան հասնեն սոցապ նախարարություն:
Հարյուրավոր ընտանիքներ կան, որ 100-հազարական դրամները դեռ չեն ստացել, հազարավոր ընտանիքներ կան, որ իրենց 50 հազարական դրամ կոմունալ ծախսերի փոխհատուցումը չեն ստացել»:
Ես դիմում եմ նաև ՀՀ-ի իմպոտենտ ընդդիմությանը
«Ես դիմում եմ նաև ՀՀ-ի իմպոտենտ ընդդիմույանը, ձեր գոյությունը, ՕԳԳ-ն արդարացնելու համար մի հատ օրենք փոխեք, որ, օրինակ, եթե կինը, աղջիկը ամուսնացել գնացել այլ տանն է ապրում, բայց իր նախատատիկն իր տան յոթ քառակուսի մետրը ժառանգել է այդ կնոջը, այդ կնոջ ընտանիքը զրկվում է 40+10 հազար դրամից:
Ընդդիմությո՛ւն, ՔՊ-ականների հետ ձեր վոյաժների արանքում այս արցախցիների մասով գոնե օրենսդրական կարգավորումներ բերեքԼ
Գոտիավորեք Հայաստանը և Երևանը, որ ամեն մեկը հեռավոր Ապարանի Երնջակապ գյուղի իր գոմը 300 հազարով վարձակալության չտա:
Տասնյակ զանգեր ունեմ, որ մարդկանց հանում են տներից: Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, քանի որ հայաստանցին էլ ասում են, որ այդ տունը, որ տալիս են, իրենց ապրուստի միակ միջոցն է, բայց կարող են դրանք մի քիչ տրամաբանական գներով տալ, բայց այն իրենց խղճի հարցն է»:
Իրականանալու է այս իշխանության երազանքը՝ հրահրվելու են հայաստանցի-արցախցի կոնֆլիկտը
«Բռնագաղթած է եղել՝ 50 ժամ ճանապարհ է եկել, ճանապարհին մենք ունեցել ենք 67 զոհ և որևէ մեկն այդ մասին չի խոսում:
Մարդիկ իրենց գումարը տվել են երկու ամսվա տան վարձ և արդեն դեկտեմեբրից կանգնած են խնդրի առաջ:
Վարձակալները պահանջելու են վճար, այս մարդիկ էլ այդ վարձավճարները չեն կարողնալու տալ և իրականանալու է այս իշխանության երազանքը, այն, ինչը որ ուզում էին ամեն գնով իրենց քարոզչությամբ անել և հիմա էլ անում են՝ հրահրելու են հայաստանցի-արցախցի կոնֆլիկտը»:
Կառավարություն, հիմա «Սիրանուշ» ճամբարից, որ հանում եք այդ մարդկանց, ո՞ւր են նրանք գնալու
«Վայոց Ձորի եղեգիս Համայնքի «Սիրանուշ» ճամբարում ապաստանած 12 ընտանիք, մոտավորապես՝ 50-55 մարդ, ասացին, որ օրեր առաջ իրենց հետ հանդիպման են եկել ՔՊ-ական ինչ-որ պատգամավորենր և առաջարկել են դուրս գալ ճամբարից:
Էդ մարդկանց, որ ասում եք՝ դուրս եկեք ճամբարից, և ինչ-որ կացարաններ էք առաջարկում, որտեղ չկա պատուհան, կոյուղի, ջուր, ոչինչ՝ այդ մարդիկ ինչպե՞ս են դուրս գնալու:
Ձմեռվա կեսին, որ «Սիրանուշ» ճամբարից ահնում եք, տարբեր հանգստյան գոտիներից ասում եք, որ հանելու եք, որովհետև ձեր պլյաժի սեզոնն է սպասվում, մտածո՞ւմ եք, թե այդ մարդիկ ինչ են անելու և ուր են գնալու, ինպես են ապրելու:
Կառավարություն, հիմա «Սիրանուշ» ճամբարից, որ հանում եք այդ մարդկանց, ո՞ւր են նրանք գնալու»:
Լոսի քյաբաբնոցներում ձեր կերած մի համբուրգերի փողը մի բռնագաղթած երեխայի երկու օրվա սննդի հարց կարող է լուծել
«ԵՄ կառույցնե՛ր,110 հազար մարդ 2 օրում՝ վերջին մի քանի հազար տարվա մեջ առաջին անգամ տոտալ հայաթափվել է Արացախը, դուք, չգիտեմ, 874 դոլորի, 653 եվրոյի մասին եք խոսում, երբ ես տեսել եմ, թե ինչ չափերի օգնություն էիք ուղարկում Թուրքիային՝ Սիրիայից փախստականներին ապաստանելու համար, ես ինքս եմ քվեարկել դրանց օգտին:
Ինձ համար շարունակում է շոկային մնալ սփյուռքի, ԱՄՆ-ի և Եվորպայի մի քանի երկրների հայրենակիցների տոտալ անտարբերությունը: Ռուսաստանի հայերը դեռ օգնում են, ես չեմ հասկանում ձեր պահվածքը, դուք սաբոտա՞ժ եք անում, դեմա՞րշ:
Արդարացած չէ ձեր կրուտիտը, թե 44 օրյայի ժամանակ տվեցին «Հայաստան» հիմնադրամին, տարան կերան: Է մի տվեք հիմնադրամին, այլ տվեք նաև իմ էջին դրված հեռախոսահամարներին, որոնք բազմազավակ ընտանիքներն են՝ ծայրահեղ վիճակում գտնվող, որ նույնիսկ ուտելու հաց չունեն, բետոնի վրա են քնում, հասցեական զանգեք այդ ընտանիքին և հասցեական տարեք տվեք:
Դերասանություն մի արեք, էդ Լոսի քյաբաբնոցներում ձեր կերած մի համբուրգերի փողը մի բռնագաղթած երեխայի երկու օրվա սննդի հարց կարող է լուծել:
Հիմա դիմում եմ մեր հայրենակիցներին, ձմեռվա շեմին կա տաք հագուստի կարիք»:
Հարակից հրապարակումներ`
- Բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող բռնագաղթածներին 50-հազարական դրամի չի տրվի
- Անարդարության զգացումը բռնագաղթածներին տանելու է հիասթափության, ապա՝ օտարացման և արտագաղթի. Արկադի Մեհրաբյան
- Ես չգիտեմ՝ ինչի՞ են որոշել Տաթևին սպանել․ Նաիրա Զոհրաբյան
- Բռնագաղթածներին օժանդակությունների ծրագրերը կնպաստեն պահանջարկի ավելացմանը. Մարտին Գալստյան