Մեր կարծիքը պահենք մեզ, շառից հեռու. Հարցում
Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու՝ ունե՞ն արդյոք քաղաքացիները սեփական կարծիք, ինչի՞ հիման վրա են ձևավորում այն, և արդյո՞ք չեն վախենում հայտնել իրենց կարծիքը։
«Ավելի լավ է քիչ խոսել, քան խոսել ու չգործել։ Վախի զգացում չի, ինձ թվում է ավելի շատ հիասթափության վիճակ է, քան վախի։ Էսօր ոչ մեկն էլ ոչ մի բանից չի վախենում՝ արտահայտվելու իմաստով, պարզապես հուսալքված, հիասթափված վիճակ ա, թե ի՞նչ կլինի, ի՞նչ ա սպասվում մեզ, աշխարհում ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում, մենք էդ իրադարձությունների մեջ ի՞նչ վիճակում կհայտնվենք»,-ասաց քաղաքացին։
«Վախենում են, քանի որ հասարակությունը դեգրադացված է»,-հնչած տեսակետին հակադարձեց մեկ ուրիշը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ արտահայտում է իր կարծիքը՝ սեփական համոզմունքների հիման վրա. «Մարդ ինչ մտածում է պիտի ասի, չէ՞ որ մեր օրերում խոսքի ազատություն է»։
Թոշակառու մի տղամարդ էլ նշեց, որ իր կարծիքը սեփական եզրակացությունների հիման վրա է կազմում. «Մարդիկ երևի տեղ ունեն վախենալու, հիմա նենց վիճակ ա, որ իրար սպառնում են, թշնամություն են սերմանում, մարդիկ ասում են՝ մեր կարծիքը պահենք մեզ, շառից հետու»։
«Ղարաբաղը բռնեցին հանձնեցին մի օրվա մեջ։ Ահավոր վիճակ ա։ Մինչև ժողովրդի մեջ չառաջանա հավատ, հույս, ժողովուրդը չի կարա ապրի»,- ասաց մեկ ուրիշը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան