Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է
Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Հայաստան «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին է խոսել Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Զինտեխնիկան, ըստ Ադրբեջանի հայտարարության, զրահամեքենա է։
Ուստի Հաջիզադեի շահարկումը, թե այս զինտեխնիկայի փոխանցումը «ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը», զավեշտալի է, մանավանդ եթե հիշենք, որ Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետությունում կիրառած «զինտեխնիկաները», օրինակ՝ ֆոսորային զենքը, արգելված է ընդհանրապես։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, նաև հաշտվել փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։
topwar.ru կայքը գրում է, որ Հայաստանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից՝ Վրաստանի տարածքով արդեն հանրապետության տարածք է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիական զենքի, փաշինյանյան արևմտյան քաղվեկտորի մասին՝ Տիգրան Աբրահամյանի հետ
- Պապիկյանը Ֆրանսիայում քննարկել է հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր
- Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
- «Խավիարային դիվանագիտություն». Ի՞նչ կարող է արժենալ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման շուրջ եվրոպացիների լռությունը
- Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները