Գազայից տարհանված գրեթե բոլոր ՌԴ քաղաքացիների մոտ նկատվում է ջրազրկում
Պաղեստինյան Գազայի հատվածից տարհանված ռուսաստանցիների վիճակը նորմալ է, սակայն գրեթե բոլոր մոտ նկատվում է ջրազրկում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անդրեյ Յարցևը, որն իրականացրել է անկլավի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով ռուսաստանցիների նախնական զննումը։
«Ջրազրկումից տառապում են Գազայի հատվածից գրեթե բոլոր ժամանողները՝ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները»,- ընդգծել է նա։
Բացի այդ, նա նշել է, որ Իսրայելի կողմից շրջափակված անկլավում դեղերի պակասի պատճառով շատերի մոտ «սրվել են քրոնիկ հիվանդությունները»:
«Այնուամենայնիվ, բժշկական թիմը պատրաստ էր այս բոլոր դեպքերին: Ռուսներն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով»,- ընդգծել է Յարցևը: Նրա խոսքով՝ բժիշկները տարհանվածներին կուղեկցեն նաև Մոսկվա թռիչքի ընթացքում: Այնտեղ անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվի մասնագիտացված օգնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին