Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը
Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը Գազայի հատվածում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է անկլավի կառավարության մամուլի ծառայությունը։
«Օկուպացիոն [իսրայելական] բանակը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին և սպառնում բժշկական խմբերին, իսրայելական ագրեսիայի հետևանքով շարքից դուրս են եկել 22 հիվանդանոցներ և 49 բժշկական կենտրոններ», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ Իսրայելի բանակը գնդակոծել է շտապօգնության 53 մեքենա:
Ընդհանուր առմամբ Գազայի հատվածում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Նիբալ Ֆարսախը, գտնվում է 35 հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել են Գազա
- Իսրայելից հայտարարել են, որ Բեյրութին կարող է սպառնալ Գազայի ճակատագիրը
- Եգիպտոսի ղեկավարը դատապարտել է Գազայի բնակչությանը կոլեկտիվ պատժելու քաղաքականությունը
- Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով
- Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին