Մենք կշարունակենք օգնել արցախցի գրողներին. Միլիտոնյան
Արցախի Հանրապետության գրողների միության 40-ից ավել գրողներ, ովքեր նաև Հայաստանի գրողների միության անդամ են, բռնի տեղահանվել են և Հայաստանում են։ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք աջակցել, օժանդակել և օժանդակելու են արցախցի գրողներին, շարունակելու են օգնել հրատարակման հարցերում:
«Մեր միության կլոր սրահը տրվելու է արցախցի գրողներին, որպեսզի կազմակերպեն հանդիումներ, նոր ծրագրեր քննարկումներ։ Մենք այդ հնարավորությունը ստեղծում ենք իրենց համար»,- ասաց Միլիտոնյանը։ Նրա խոսքով, նաև ՀԳՄ ստեղծագործական տներում են առաջարկել հանգիստ անցկացնել։
Վերջերս Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Երբ Արցախը պաշարված էր» գիրքը, որտեղ ընդգրկված են 20 արցախցի գրողների ստեղծագործություններ։ Ժողովածուում ամփոփված են 10 ամիս պաշարված Արցախի գրողների ստեղծագործությունները: Նախապես գիրքը պետք է լույս տեսներ «Պաշարված Արցախը» վերնագրով:
«Քանի որ արցախցի գրողներն արդեն Հայաստանում են, «Պաշարված Արցախ» վերնագիրը փոխվեց և դարձավ «Երբ Արցախը պաշարված էր»,- ասաց Միլիտոնյանը:
Նա նշեց, որ իր նպատակ էր հրատարակել պաշարման ժամանակ արցախցի գրողների գրած գործերը, որոնք նաև պատմական փաստարկ են: Ժողովածուն բացվում է Վարդան Հակոբյանի ստեղծագործություններով, ով պաշարման ընթացքում Արցախի գրողների միության նախագահն էր, ցավոք, մահացել է։
Գիրքը թարգմանվելու է ռուսերեն, որպեսզի ստեղծագործությունները տպագրվեն նաև «Литературная Армения» ամսագրում:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցահանդես-տոնավաճառ՝ «Արցախցու ձեռքով»
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
- Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ Խաչատուր Ստեփանյան
- Սուրեն Մանուկյան. Արդյոք ճիշտ չէր լինի պահպանել Արցախի Պետական համալսարանը Հայաստանում