Ինչքան Զելենսկին ու Սահակաշվիլին էին հասկանում անվտանգությունից, այնքան էլ Փաշինյանը. Շարմազանով
«Ես դեռ 2018-ին պառլամենտում հայտարարել եմ՝ Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի դերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, Հարավային Կովկասում, Մերձավորարևելյան տարածաշրջանում, որտեղ կոնֆլիկտները լի են, խաչվում են մեծ տերությունների շահերը, անգրագետ, էմոցիոնալ, հախուռն, քաոտիկ, իզմեր չունեցող ղեկավարն արդեն փորձանք է։
Շարմազանովը նշեց, որ Հունգարիան, լինելով ԵՄ անդամ, այդ երկրի ղեկավարը չի սրում հարաբերությունները ՌԴ հետ։ Նույնը Վրաստանը, որը լինելով ԵՄ դիտորդ կամ թեկնածու ու գնալով եվրաինտեգրման ճանապարհով, չի խզում հարաբերությունները ՌԴ հետ՝ շատ լավ իմանալով, որ դրանից օգուտ չկա։
«Ուզում եմ էդ ԱԽՔ-երին, Նիկոլ Փաշինյանին ու իր ամբողջ խմբակին հարց ուղղել՝ գոնե կարո՞ղ են մեկ պլյուս ասել, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունների խզումը, ՌԴ հետ դաշինքի խզումը օգուտ կտա հայ ժողովրդին ու Հայաստանին։ Կարող եմ հազար մինուս ասել ու հազար սպառնալիք՝ տնտեսականից մինչև անվտանգային»,- ասաց քաղաքական գործիչը։
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ հոգ չէ, Իրանից կգնեն գազ, Է.Շարմազանովն ասաց. «Իաա, դուք Արևեմուտքի հետ խաղեր եք տալիս, Պարսկաստանը ձեզ պետք է գազ տա՞։ Դուք չե՞ք հասկանում, որ աշխարհը գնում է ռեգիոնալացման։ Ուզենք, չուզենք, այստեղ պետք է խնդիրներ լուծեն ռեգիոնալ պետությունները՝ ՌԴ, Իրան, Թուրքիա։ Հետևաբար մենք պետք է ընտրություն կատարենք դրանց միջև։ Իսկ մենք ռեգիոնալ այդ պետություններից գնում ենք ոչ թե դեպի ՌԴ կամ Իրան, այլ Թուրքիա և Արևմուտք»։
Նա նշեց, որ այս մարդիկ ատում են հայոց պետականությունը։
«Փաշինյանի իշխանությունը հայոց պետականության գնդակահարողներն են։ Կարծիք կա, որ Փաշինյանը Նաիրի Հունանյանի հոգեզավակն է։ Ինչո՞ւ։ Հոկտեմբերի 27-ին Հունանյանը գնդակահարեց հայոց պետականության հիմնասյուներ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների ու նախարարի, Փաշինյանը գնդակահարում է ուղիղ հայոց պետականությունը, հայոց պետականության հիմք հանդիսացող բանակը, գեներալիտետը, Արցախը։
Մի մարդը, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ անվտանգություն։ Սրանք անվտանգությունից ի՞նչ են հասկանում։ Ինչքան Զելենսկին ու Սահակաշվիլին էին հասկանում, այնքան էլ Փաշինյանը։ Տեսանք...»,- ասաց Էդուարդ Շարզմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը.Շարմազանով
- «Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար». Շարմազանով
- Հայաստանը չկա, որովհետեւ Նիկոլը մեր երկիրը դրել է Թուրքիայից տոտալ ենթակայության տակ. Շարմազանով
- Շարմազանով. Հիշեք, Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը
- Այսօր ունենք երկու սպառնալիք՝ թուրք-ադրբեջանական և Հայաստանի թրքահպատակ ռեժիմը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան