Վթարից մահացել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում:Opel-ը բախվել է հողաթմբին ու բետոնե սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր: Մահացածը Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն է: Լուրը հայտնում է shamshyan.com-ը
«Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով մահացել է Վահե Ավետյանի հայրը
- Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեխաներ են մահացել
- Խոշոր ավտովթար Երևանում․ կողաշրջվել է պատգամավորի որդու «յաշիկը», կան վիրավորներ