Աբրահամյան. Եթե դա սահմանափակվում է մի քանի միավոր սպառազինությամբ, չի կարող որևէ լուրջ խնդիր ապահովել
«Գլխավոր խնդիրը հասկանալն է՝ թե ինչ ծավալի մասին է խոսքը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության փաթեթը ի՞նչ է ենթադրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք ֆրանսիական ռազմատեխնիկական աջակցությունը կարող է այլընտրանք հանդիանալ արդեն առկա անվտանգային համակարգերին։
Նրա խոսքով, եթե դա սահմանափակվում է միայն զրահապատ մեքենաների, մի քանի տեղորոշիչ ռադարների և մի քանի միավոր այլ սպառազինությամբ, բնականաբար, չի կարող որևէ լուրջ խնդիր ապահովել։ Քանի որ որպես կանոն, ռազմատեխնիկական համագործակցության դետալները ոչ քանակի, ոչ ծավալի առումով մանրամասն չի հրապարակվում, այս պահին, ըստ պատգամավորի, շատ դժվար է ասել, թե ինչով ինչին կարելի է փոխարինել։
«Համենայնդեպս, մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը բավականին սուր պահել և այս պայմաններում անվտանգության համակարգում արագ վերականգնողական աշխատանքների և հագեցվածության մեծ խնդիր կա, որը պետք է ապահովել։
Մեկ կարևոր հանգամաքն էլ կա. այս ամեն ինչ հիմքում ամենակարևորը մարդկային գործոնն է. պետք է մտածել Զինված ուժեր նոր մարդկանց, առավել ինտելեկտուալ բարձր մակարդակի անձանց ներգրավածության մասին»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ շատ է խոսվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, բայց եթե նույնիսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն էլ է իրականացվում կամ կոնկրետ ուղղվածությամբ կոնկրետ քայլեր իրականացվում են, ապա այս պարագայում պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ուր են գնում, ինչ հաշվարկով, ինչ կա դրա տրամաբանության ներքո։
«Այս պարագայում Հայաստանը հինգուկես տարվա ընթացքում գնում է միան անդունդ, անորոշություն, դեպի անկանխատեսելիության դաշտ։ Այլ բան նկատելի չէ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ մինչև 2018 թվականը մշտապես փորձ է արվել մի կողմից բալանս ապահովել միջազգային տարբեր դերակատարների և կառույցների միջև, մյուս կողմից կարևոր է եղել, որպեսզի անվտանգային համակարգը իրավիճակին համահունչ, ըստ սպառնալիքների այնպիսի մակարդակ ապահովվի, որը կամ կկանխի կամ կզսպի թշնամիների հնարավոր հարձակումները, կամ հարավոր ռազմական գործողությունների դեպքում դրանք արագ կկանգնեցվեն կամ հակառակորդին կճնշեն։
«Այսօրվա իրավիճակում Հայաստանը շարունակում է առաջնորդվել հախուռն քաղաքականության տրամաբանությամբ, որևէ բան հստակ չէ, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ փորձում են հարաբերություններ կառուցել ի հեճուկս Ռուսաստանի, անում են այնպիսի անտաղանդ ձևով, որի պայմաններում ոչ նոր ուղղություն է ուրվագծվում, եղած հարաբեություններն էլ տապալվում են։ Սա բերում է նրան, որ Հայաստանը Հարավային Կովկասում վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների օբյեկտի, այս պարագայում մենք ունենում ենք միայն խնդիրներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ»,- ասաց Տ.Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան