Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ
ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում ստացված տեղեկությունների հիման վրա անձնական խուզարկության է ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, ազատազրկված անձանց սնունդ բաժանող դատապարտյալ Տ. Գ.-ին։
Քրեակատարողական ծառայությունի հայտնում են՝ խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0.67, 0.65 գրամ քաշերով, իսկ սննդի համար նախատեսված սայլակում գտնվող ճաշամանի տակից՝ 1.61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներով փաթեթներ։
Դատապարտյալ Տ. Գ.-ն բանավոր հայտարարել է, որ փաթեթները պատկանում են իրեն։
Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին