Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին
- Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը