Հայտ կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ ներառելով Հադրութի բարբառը, Արցախի ոչ մշակութային այլ ժառանգություններ. փոխնախարար
«Կարևոր ուղղություն է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը, պահպանության և փոխանցման ապահովումը»,- ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Նա նշել է, որ հայտ կնախապատրաստեն ու կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայտում ներառելով, օրինակ, Հադրութի բարբառը, ոչ մշակութային այլ ժառանգություններ՝ խոհանոց, ավանդույթներ, որպեսզի դրանք ճանաչվեն համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Ա. Քոչարյանը նաև հայտարարել է, որ ստեղծելու են գորգի թանգարան-ինստիտուտ։
«Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել, և այդ ուղղությամբ հանրահռչակման աշխատանքները պետք է շատացնել. առաջին քայլը կլինի գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Նախարարի տեղակալի խոսքով՝ սա ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո»,- ասել է փոխնախարարը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք գորգերի թանգարանը լինելու է պետական՝ պետական ցուցանմուշների հիման վրա, իսկ Շուշիից փրկված գորգերը մասնավոր հավաքածուից են:
«Մենք կարող ենք համագործակցել, կարող ենք ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել այդ հավաքածուի հիման վրա, բայց թանգարանը պետական է լինելու, և մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող: Մենք բազմիցս համագործակցության առաջարկներ արել ենք, բայց արձագանք չենք ստացել»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները
- Պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ թույլտվություն ձեռք բերի ու այցելել Արցախ. Ֆրանսիայի մշակույթի նախարար
- Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան
- «Արցախյան գորգերի առեղծվածը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան