ՔՊ-ական պատգամավորն ուզում է իմանալ՝ ո՞ր կառավարության կողմից են արցախցիներին տրվել ճամփորդական անձնագրեր
Ազգայի ժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետարքրքվեց և խնդրեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից հատկապես շեշտել, թե ե՞րբ և ո՞ր կառավարության կողմից է եղել «հայտնի համաձայնագիրը», որով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին տրվել է, այսպես ասած, ճամփորդական անձնագրեր։
Արմեն Ղազարյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել են ճամփորդական անձնագրեր իրենց իրավունքները, առաջին հերթին, ազատ տեղաշարժի իրավունքն իրացանելու համար։ Կարող եք նայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագիրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որում նշվում է, որ Հայաստանը տրամադրում է իր անձնագրերը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում»։
ՔՊ-ական պատգամավորը կրկին խնդրեց ասել, թե այդ համաձայնագիրը ո՞ր կառավարության կողմից է եղել։
«Գործով վճիռը 2015 թվականին է տրամադրվել։ Մի այլ մասով էլ վճիռը տրվել է 2017 թվականին։ Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում»,- ասաց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծնունդով Արցախից ԱԽ քարտուղարը, Գլխավոր շտաբի պետը, վստահաբար, կապույտ անձնագիր են ունեցել. Գեղամ Մանուկյան
- Փախստականի կարգավիճակ ստացած Արցախից բռնի տեղահանվածները կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն
- Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
- Արցախում ապրում են 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի կապույտ անձնագրերով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան