Մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ գոյություն ունի ՌԴ-Արևմուտք հակամարտություն.Արմեն Ռուստամյան
«Ակնհայտ է, որ արդեն որևերրորդ դեպքն է, որ առաջին դեմքերով չեն մասնակցում հանդիպումներին և սա այլ կերպ, քան դիվանագիտության մեջ ընդունված «դեմարշը», հնարավոր չէ որակել»,-այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու որոշման մասին հարցին:
Նրա խոսքով՝ ներկայում ոչ թե գնում է Հայաստանի անվտանգային համակարգի փոխլրացման, այլ ճամբարափոխության գործընթաց և այն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
«Մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ ակնհայտորեն գոյություն ունի Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն: Բոլորը տեսնում են, որ մենք ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերում ենք մեր տարածք և սա կործանարար հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Երբ մեր թշնամիներն այդ հակամարտությունն ի շահ իրենց են օգտագործել, մենք այդ հակամարտությունը բերում ենք մեր տուն»:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական առումով աշխարհում մեծ խնդիր է լուծվում ՌԴ-Արևմուտք հակամարտության ընթացքով, ինչպես այն կավարտվի, ըստ այդմ էլ կլինի նոր աշխարհ:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանության քաղաքականությունը տանում է նրան, որ Արևմուտք-ՌԴ հակամատությունը իր լուծումները գտնի Հայաստանում և ի հաշիվ հայերի:
Հարակից հրապարակումներ`
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
- Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին