Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածի հյուսիսից հեռացած մեկ միլիոն խաղաղ բնակիչների մասին
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով Գազայի հատվածի հյուսիսից հեռացած քաղաքացիական անձանց թիվը կարող է գերազանցել 1 միլիոնը: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Փիթեր Լերները:
«Մի քանի հարյուր հազար, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ ավելի քան մեկ միլիոն մարդ տարհանվել է հյուսիսային շրջաններից (Գազայի հատված) և մեկնել հարավ»,- ասել է նա։
Լերների խոսքով՝ հակամարտության սրման ընթացքում Իսրայելի զինծառայողները ոչնչացրել են մոտ 15 հազար թիրախ։ Բացի այդ, նրանք առգրավել են ավելի քան վեց հազար միավոր զենք։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան