Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ այն բանից հետո, երբ Իսրայելը գնդակոծել է լրագրողներին
Լիբանանը Իսրայելի դեմ բողոք է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ հանրապետության հարավում գտնվող լիբանանյան Յարուն գյուղի տարածքում հայտնվել են իսրայելական ուժերի գնդակոծության տակ։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։
«Մենք բողոք ենք ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Յարունում երեկ (նոյեմբերի 13-ին) լիբանանցի լրագրողների վրա իսրայելական հարձակման հետ»,- մեջբերում է նրա խոսքը Al Jazeera հեռուստաալիքը։
Նախօրեին իսրայելական զորքերը կրակ էին բացել Յարունի ուղղությամբ, երբ այնտեղ էին տեղական և արաբական այլ հեռուստաալիքների մի քանի նկարահանող խմբեր: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, իր օպերատորը՝ Իսամ Մավասին թեթև վիրավորվել է։ Այլ լրագրողներ չեն տուժել:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը հարավային Լիբանանում կրակ է բացել լրագրողների շարասյան ուղղությամբ
- Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է
- «Հեզբոլլահ» շարժումը երեք հարված է հասցրել Իսրայելին Լիբանանի հետ սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին