Շախմատի թիմային ԵԱ․ Երրորդ խաղափուլն ավարտվել է Հայաստանի հավաքականների հաղթանակով
Եվրոպայի թիմային առաջնության երրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել:
Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Իսրայելի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Շվեյցարիայի թիմի հետ: