Բանակում չի ծառայել 82 հազար քաղաքացի, նրանցից դատապարտվել է 0.015%-ը.Հայկ Սարգսյան
«Օրենքի ընդունմամբ մենք կունենանք հավելյալ 500 զորակոչիկ և լրացուցիչ մուտքեր բյուջե»,-խորհրդարանում հրավիրված ասուլիսում հայտնեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարելով 15 մլն դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից։:
Նա հայտնեց, որ 2022 թ հայտարարված համաներումից օգտվել է 1360 քղաքացի, որենք վերադրաձել են Հայաստան, ոչ մի դրամ չվճարելով և չծառայելով, ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Սարգսյանը հայտնեց, որ այլևս չի ուզում, որ համաներում հայտարարվի և օրենքի նախագիծ է առաջարկել, որով հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 5 հազար անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից և եթե բոլորը վճարեն սահմանված գումարը, ապա բյուջեն կհամալրվի 50 մլրդ դրամով:
Հարցին, թե օրենքի նախագծով հարուստները կկարողանան ազատվել ծառայությունից, իսկ բանակի ամբողջ ծանրությունը կընկնի անապահովների ընտանիքների զավակների վրա՝ Սարգսյանը պատասխանեց. «Ինչպես վիճակագրությունն ու իմ ուսումնասիրություններն են ցույց տալիս՝ մեր քաղաքացիների կեսից ավելին ուղղակի չի ծառայում բանակում: Ես ձեզ վիճակագրական տեղեկություն ներկայացնեմ: 2003-2019թթ բանակում չի ծառայել 82 հազար քաղաքացի, այս նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատապարտվել է ընդամենը 143 քաղաքացի, այսինքը՝ չծառայածների 0.015%-ը»:
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ օրենքով սահմանված է պատիժ չծառայելու համար, բայց փորձը ցույց է տալիս, որ քիչ քաղքացիներն են դրա համար դատապարտվում:
Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի մոտ 10 հազար քաղաքացի գտնվել է հետախուզման մեջ ու չեն ծառայել, տարիներ է եղել, որ դրա համար դատապարտված քաղաքացի էլ չի եղել:
Ներկայացնելով իր հեղինակած օրինագիծը, որը դեռ շրջանառվում է շահագրգիռ գերատեսչություններով՝ պատգամավորն ասաց, որ նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ կամ վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիր մարմինն այսօր կհայտարարի 2023 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի մասին
- Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը
- Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները