«Հրապարակ». ՔՊ-ականներին ասվել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության նիստը տևել է շատ կարճ։ Ի զարմանս ՔՊ-ականների, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն, անգամ՝ անտարբեր, չկարևորելով նրա անձը։ Եթե կարիք լինի, նրան իր «արժանի» տեղը նստեցնողը կնստեցնի:
Ասվել է, որ մի մարդու պես ներկա լինեն չորեքշաբթի օրվա նիստին՝ բյուջեն է քննարկվելու, և Փաշինյանն է գնալու: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման թեմային, ասվել է՝ առաջիկայում լսումներ կանեն այս խնդրի շուրջ, որը համարվում է 24 թվի բյուջեի ամենահեղափոխական մասը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում