ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը դարձել է շահարկումների առարկա
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի հայտարարության համաձայն՝ սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը կրճատվել է։
Խոսքը մասնավորապես Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ գլխավոր ասսամբլեայի ընթացքում Էրդողանի ելույթի մասին է։
Կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը նման քայլը որակել է որպես «շահարկում» (մանիպուլյացիա), ինչպես նաև նշել, որ Թուրքիայի նախագահի ելույթի կրճատված հատվածը վերաբերում է ՄԱԿ-ի և դրա նման կազմակերպությունների ավելի ներառական լինելուն։
Կենտրոնը մեջբերել է նաև Էրդողանի ելույթից կրճատված մասը։
«Մենք պետք է ստեղծեցնք համաշխարհային մի ճարտարապետություն, որն իր աշխարհագրությամբ և դեմոգրաֆիայով օժտված կլինի բոլոր ծագման, հավատքների և մշակույթների ներկայացուցիչներով»։