Մասիսում մեկնարկել է արցախցի 140 երեխաների մկրտության արարողությունը
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում այսօր մեկնարկեց մկրտության մեծ արարողություն։
Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ Մասիսի տարբեր համայնքներում ապաստան գտած արցախցի ընտանիքիների 140 երեխաներ են այսօր կմկրտվեն՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով։ Կնքահայրերից մեկն էլ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։
Մինչ այդ, քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման։ Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան