Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել. Նատալյա Էյսմոնտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու առաջարկի մերժմանը և նրան առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել:Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
Երեքշաբթի ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Բելառուսի նախագահը հանգիստ արձագանքեց գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետի մերժմանը, հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»,-նշել է Էյսմոնտը։
Նա պարզաբանել է, որ «հրավերն ուղղվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին»։ «Ռուսաստանի նախագահը, օրինակ, նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ է ընդունել հրավերը»,-նշել է մամուլի քարտուղարը։
«Ե՛վ իր փորձից. և՛ նմանատիպ իրավիճակներում մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից ելնելով, նախագահը (Լուկաշենկոն) առաջարկել է Հայաստանի վարչապետին չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հետագա քայլերի մասին, որը կարող է ուղղված լինել ապաինտեգրմանը»,-հավելել է Էյսմոնտը։
Հարակից հրապարակումներ`
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
- Տեսականորեն հնարավոր է և՛մասնակցել, և՛ չմասնակցել.Կոստանյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան