Այն, ինչ իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում նոր տարածքային պահանջների մասին է.Տիգրան Աբրահամյան
«Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է ՀՀ-ի դեմ տարածքների հավակնությունների իրականացմանը»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցությա քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի առաջին պահանջը հայտնի ութ գյուղերի, «անկլավների» հանձնումն է:
«Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի շրջանակներում, այլև այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում»,-հայտարարեց Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ադրբեջանական կողմը ցանկանում է սահմանների ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով:
«Ադրբեջանը չտեսնելու ու չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա վերահսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ շահարկելով սահմանագծման հարցում քարտեզների ընտրության թեման՝ Ադրբեջանը ցանկանում է դրանով իրացնել այլ տարածքային նկրտումները:
«Կարճ ասած՝ այն, ինչ իշխանությունը անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է: Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության հարցում տարվող քաղաքականությունը բերել հանգեցրել է նրան, որ դեռ 1019 թ հրապարակած «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է՝ նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ կարգախոսով»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շարունակեց. «Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը մարդկային և տարածքային կորուստներ է արձանագրում. սա, ի դեպ, ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը:Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը միջազգային դերակատարների անարգանքին ու լռությանն է բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ գործելու լայն դաշտ բացում»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է․ Տիգրան Աբրահամյան
- Աբրահամյան. Եթե դա սահմանափակվում է մի քանի միավոր սպառազինությամբ, չի կարող որևէ լուրջ խնդիր ապահովել
- Հայկ Մամիջանյանի դեմ վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան