Քաղաքական 11:40 14/11/2023 Հայաստան

Քաղտեխնոլոգ. Ադրբեջանը Ռուսաստանին ու Իրանին ասում է՝ Հայաստանի ղեկավարությունը ձեզ խաբում է

«Այս պահին Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հարձակվելու մասին հայտարարություններն արվում են մեկ նպատակով»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետը չի կարող միանգամից ասել, որ արտաքին քաղաքականության վեկտորն է փոխում, դրա համար նա պետք է պատճառաբանի։

«Նշվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել։ Ադրբեջանը հերքում է այդ հայտարարությունը, քանի որ հասկանում է, թե ինչու է արվում։ Իշխող քաղաքական ուժը նպատակ ունի այստեղ ամրապնդել արևմտյան որևէ ներկայացուցչի, ինչպես նաև ավելացնել ԵՄ դիտորդների թվաքանակը, Ադրբեջանի հարձակվելն ընդամենը պատճառ է բերում»,-մանրամասնեց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում բացատրելով Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացումը։

Հիշեցնենք, մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Ստարսբուրգում հայտարարեց՝  Ադրբեջանի հայտարարությունները որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:

Երեկ ԵՄ-ն զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։ Հայտարարություններով հանդես եկան նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները։

«Կարևոր է, որ ԱԳ նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով ԵՄ մշտադիտարկման առաքելությունը` խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,-ասել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ 

Ադրբեջանը պարբերաբար հերքում է Հայաստանի վրա հարձակվելու մասին հայտարարությունները՝ նշելով, որ նման մտադրություն չունի։

Բադալյանի խոսքով, Ադրբեջանն այդ կերպ Ռուսաստանին ու Իրանին ասում է՝ չի հարձակվելու, Հայաստանի ղեկավարությունը ձեզ խաբում է։

«Ադրբեջանն ասում է՝ տեսեք, եթե համաձայն եք, խաբվեք, խաբվեք, ես չեմ պատրաստվում հարձակվել։ Հիշեցնեմ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, եթե Ադրբեջանը պատրաստվում է  հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է հարձակվում է ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանն ասել է՝ Ղարաբաղի հարցում ինքն օգնել չէր կարող, քանի որ Ղարաբաղը փաստացի չճանաչված տարածք է, իսկ Հայաստանի տարածքը Ռուսաստանի դաշնակցի տարածքն է, ցանկացած հարձակում այդ տարածքի վրա, խստորեն կպատժվի Ռուսաստանի կողմից։ Եթե իրոք նման վտանգ կա, ու Հայաստանը մտածում է իր անվտանգության մասին, ապա կարող էր առաջին հերթին ռուսական ռազմական ներկայությունն ավելացնել Սյունիքում։ Բայց հասկանալի է, որ օրենտացիայի փոփոխության հարց է, այդ պատճառով էլ ԵՄ ներկայությունն է այստեղ սկսում ավելացվել։ Ճիշտ է՝ դիտորդական առաքելության անդամները քաղաքացիական անձինք են, բայց ուղարկվել են ԵՄ անվտանգության գործակալության կողմից, այսինքն ուժային կառույցների ներկյաացուցիչներ են, որոնք կարճ ժամանակում կարող են վերածվել զինվորների ու անհրաժեշտության դեպքում կարող են աջակցել Հայաստանի իշխանություններին ռուսական 102-րդ բազայի հնարավոր միջամտությունը չեզոքացնելու ուղղությամբ»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կոմից հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանում կա արտադաշինքային պետություն դառնալու գաղափար կա, Բադալյանը նկատեց՝ սա նշանակում է ռուսական ռազմաքաղաքական միությունների հետ հարաբերությունները սառեցնելու, խզելու քաղաքականություն։ 

«Պետք է հասկանալ, Հայաստանի իշխող քաղաքական խմբին 2018-ին բերել են իշխանության երեք խնդիր լուծելու համար՝  առաջին,  Արցախն ամբողջովին հանձնվում է Ադրբեջանին, 2020-ի նոյեմբերի կապիտուլյացիայի ժամանակ դա մասնակի հաջողվեց, իսկ 2023-ի սեպտեմբերին մեկօրյա ռազմական գործողության հետևանքով ամբողջովին հաջողվեց։ Երկրորդը Զանգեզուրի միջանցքի հարցն է, որը պետք է  ադրբեջանաթուրքակական ուժերին ու նրանց աջակցող Արևմուտքին, բայց Իրանի կատաղի դիմադրությունն ու սպառնալիք, որ ինքը զորքեր կմտցնի Հայաստանի Հանրապետության տարածք ու Ադրբեջան, կանխեց այդ գործընթացը։ Միջանցքն իրականում այդքան պետք չէ Ադրբեջանին, որքան Արևմուտքին։ Երրորդը Ռուսաստանի հետ բոլոր ռազմաքաղաքական միությունների հետ հարաբերությունների դադարեցումն է կամ սառեցումը։ Զանգեզուրի միջանցքի հարցը կասեցվեց, երրորդի կատարումն է սկսել, հիշենք, ՀԱՊԿ-ից դեսպանը հետ է կանչված, զորավարժություններին Հայաստանը չմասնակցեց, Հայաստանի մասնակցությունն այդ կառույցին կրում է ձևական բնույթ»,-ասաց Բադալյանը՝ հիշեցնելով, որ ԱՊՀ-ի հետ հարաբերություններում ևս սառեցում է տեղի ունենում։

Նրա խոսքով,  այս գործընթացներն առաջ են բերում հռետորական հարցեր՝ օրինակ, ո՞վ ում առաջինը կհանի. «Հայաստանի վարչապետը Ռուսաստանին՝ Հարավային Կովկասի՞ց, թե՞ Ռուսաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին վարչապետի պաշտոնից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}