Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Երկլեզու դրամատիկական արվեստանոցի. երրորդ թողարկումը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին և կտևի մինչև 2024 թվականի ապրիլ։ Նախագիծն այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու կինոյի ավանդույթներին, արդի միտումներին։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ֆրանսերենի ուսուցումը: Այս համատեքստում մասնակիցները 2023 թվականի հունիսից Երևանում և Գյումրիում ուսումնասիրում են ֆրանսերեն։
Նշենք, որ 2023 թ․ հոկտեմբերից մինչև 2024 թ. ապրիլ հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն արտիստներ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը և Ռումինիայից՝ Ստեֆանա Սամֆիրան: Յուրաքանչյուր արտիստ արվեստանոցում կաշխատի երկու շաբաթ։ Ապրիլին հնգամսյա աշխատանքը բեմադրության տեսքով կիրականացնի Ռումինիայից հրավիրված արտիստ Ստեֆանա Սամֆիրան: Մասնագիտական ոլորտում և ֆրանսերենի ուսուցման հարցում մեծ հաջողություններ գրանցած 10 ուսանողներ նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի «JLMB» ստուդիայում:
Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին