Վրաստանում հաստատել են ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան
Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի տարանցումը հաստատել է APM Terminals Poti ընկերությունը։
Այս մասին գրել է «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությունը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին։
«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների տակ չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն իրավունք չունի անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի տակ չեն», - ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։
Աղբյուրը նշել է՝ ավելի վաղ Ouest France հրատարակությունը գրել էր՝ «Բաստիոն»-երը սկզբում նախատեսված էին ուղարկել Ուկրաինա, սակայն Կիևը համարել է, որ դրանք չափազանց վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից։
Վրաստանի պետական գերատեսչությունները ֆրանսիական զեքի մատակարարման վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան Հայաստան է ուղարկել Ուկրաինայի համար նախատեսված զրահատեխնիկա․ ԶԼՄ
- Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին