Christie's-ը 20-րդ նկարիչների աշխատանքների աճուրդում վեց ռեկորդ Է սահմանել
Նյու Յորքում Christie's-ը 20-րդ դարի արվեստի աճուրդում վեց ռեկորդ է սահմանել։ Մասնավորապես, Ֆերնանդո Բոտերոյի, Ռիչարդ Դիբենկորնի, Արշիլ Գորկու, Բարբարա Հեփվորթի, Ջոան Միտչելի և Ջոան Սնայդերի ստեղծագործությունները վաճառվել են ռեկորդային գնով։ artguide.com-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է 640,8 մլն դոլար։ 65 աշխատանքներից գնորդ են գտել 63-ը։
Հիշեցնենք, որ ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը ռեկորդ է սահմանել։ Նկարը նախնական գնահատվել էր ավելի քան 20 միլիոն դոլար, այն վաճառվել է 23,4 միլիոն դոլարով:
Հարակից հրապարակումներ`
- Արշիլ Գորկու գլուխգործոցը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
- Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը աճուրդի է հանվել 20 միլիոն դոլարով
- Արշիլ Գորկու գլուխգործոցներից մեկը կհայտնվի Նյու Յորքի Christie's աճուրդում
- Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը