HRW-ը կոչ է արել իսրայելական հարվածները Գազայի հիվանդանոցներին հետաքննել որպես ռազմական հանցագործություններ
Գազայի հատվածում հիվանդանոցների ուղղությամբ Իսրայելի հարձակումները, որոնք հանգեցնում են խաղաղ բնակիչների մահվան և ավերածությունների, պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է «Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։
«Բժշկական հաստատությունների, անձնակազմի և տրանսպորտի վրա իսրայելական բանակի կողմից կրկնվող և անօրինական հարձակումները հանգեցնում են Գազայի հատվածի առողջապահական համակարգի հետագա ոչնչացմանը և պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ»,- ասվում է HRW-ի կայքում։
HRW-ն ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, հայտնում է, որ նոյեմբերի 12-ին առնվազն 521 մարդ Է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից Գազայի բժշկական հաստատություններին հասցված հարվածների հետևանքով:
Նման հարձակումները, ըստ կազմակերպության, ինչպես նաև անկլավում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը դադարեցնելու և մարդասիրական օգնության հասանելիությունը սահմանափակելու որոշումը, «էականորեն վատթարացրել են բժշկական օգնության հասանելիությունը»։
ՄԱԿ-ի տեղեկատվության համաձայն, որը մեջբերում է HRW-ն, արդեն նոյեմբերի 10-ին Գազայում չեն աշխատել առաջին բուժօգնության բոլոր հաստատությունների մոտավորապես երկու երրորդը եւ հիվանդանոցների կեսը:
Նշենք նաև, որ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ Գազայի բոլոր գործող հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի 48 ժամվա ընթացքում, եթե առաջիկայում բուժհաստատությունները օգնություն չստանան:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իր կորուստների թիվը
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածի հյուսիսից հեռացած մեկ միլիոն խաղաղ բնակիչների մասին
- Գազայի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի, եթե օգնություն չստանան
- Իսրայելի ՊՆ. Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ը որպես կառույց դադարել է գոյություն ունենալ
- Գազայից տարհանված գրեթե բոլոր ՌԴ քաղաքացիների մոտ նկատվում է ջրազրկում
- Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան