Արցախը չհաջողվեց փրկել միանշանակ Հայաստանի իշխանության պատճառով. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, մեր բնակչության շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք, բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Քոչարյանը։
Հարցին՝ ո՞վ էր մեղավոր, որ Արցախը չհաջողվեց փրկել, նա ասաց, որ միանշանակ Հայաստանի իշխանությունը։
«Այս ամեն ինչը եղավ պատերազմի հետևանքից հետո, պատերազմից հետո հետևողական սխալ որոշումների հետևանքով։ Հայաստանի իշխանությունը, իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է այս ամեն ինչում», - ասաց Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան