ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա.Արման Եղոյան
«Այսօր աշխարհում իրավիճակն այնպես է, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ բաղադրիչից, այն կոմպոնենտների համադրություն է: Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է, ու՝ շատ կարևոր է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ընդլայնել այն»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հարցին:
ՔՊ-ական պատգամավորը հավելեց, որ Հայաստանի համար անվտանգության այլ կոմպոնենտներ էլ կան:
«Հայաստան-ԵՄ հարաբերությունների բովանդակության ընդլայնումը մեր անվտանգային ճարտարապետության կարևո բաղադրիչ է»,-ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Եղոյանի խոսքով՝ ներկա պահին Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ ունեցած համաձայնագրի կիրարկման փուլում, որոնք պետք է ավարտվեն 2026 թվականին:
Նա տեղեկացրեց, որ ասոցացման համաձայնագիրն այն փուլում է, որ Հայաստանում ընթանում է ԵՄ-ի հետ ապրանքների որակների ստանդարտիզացիա, բայց Հայաստանը գտնվում է Եվրասիական մաքսային միության մեջ և չի կարող ԵՄ-ի հետ լիակատար ասոցացման գնալ:
Հարցին, թե ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ մաքսային միությունից՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ-ի գաղտնիքները պահպանելու մասին օրինագիծը
- Կանադայի ԱԳ նախարար. ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն Հարավային Կովկասում
- Վրաստանը գնահատել է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին