Կենսաչափական անձնագրերը 2024 թ. չեն տրամադրվի
Կառավարությունn առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։ Ազգային ժողովի նիստում հայտարարեցՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Նա նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները:
Նա ասաց, որ այս նախաձեռնությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնին՝ դեռևս տրամադրելու հին նմուշի անձնագրեր՝ մինչև համակարգի ամբողջական արդիականացումը և ներդրումը:
«Նախագծի ընդունումից հետո՝ ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Արմեն Ղազարյանը հայտնեց է, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև այս նախագծի ընդունումը և համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, չհստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նաևհետաքրքրվելով, թե ինչու կենսաչափական անձնագրերը չեն տրամադրվելու 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է հարցին՝ նշելով ոլորտում առկա խնդիրները՝ կապված գործող և դիվանագիտական անձնագրերի հետ:
Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան