Ադրբեջանը Իսրայելից ՀՕՊ համակարգեր կգնի
Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ձեռք կբերի «Barak MX» հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, որոնք նախատեսված են օդային սպառնալիքներից (ինչպիսիք են ավիացիան և հրթիռները) պաշտպանվելու համար, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Defence Industry Europe»-ին:
Նրա տվյալներով՝ ավելի վաղ «Israel Aerospace Industries» (IAI) ընկերությունը ցուցադրել էր «Barak MX»-ի հնարավորություններն Ադրբեջանում։
Barak MX–ը մոդուլային շարժական ՀՕՊ համակարգ է, որն ունակ է պաշտպանել տարատեսակ հրթիռներից, ինչպես նաև այնպիսի օդային օբյեկտներից, ինչպիսիք են ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Նշվում է նաև, որ Barak MX-ը կարող է տեղադրվել նավի հարթակների վրա: