Վերջին երկու տարում շուրջ 230 անձ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների են ենթարկվում.Մինասյան
«Գործող իշխանությունները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների կարգախոսերով եկավ իշխանության, միայն վերջին երկու տարիների իրենց գործունեության արդյունքում շուրջ 230 անձ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների են ենթարկվում»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
Պատգամավորի խոսքով, նրանցից շուրջ 100-ը տարբեր ժամկետներով անազատությունն են անցկացնում Հայաստանի ՔԿՀ-ներում:
Ընդգծելով, որ այդ մարդկանց ներկայացվող մեղադրանքները նրանց տարբերվող քաղաքական դիրքորոշման վրա է կառուցված, պայմանավորված հավաքների ու տարբեր քաղաքական ակցիաների մասնակցությամբ, ինչպես նաև տարբեր տիպի գրառումներով՝ Մինասյանը հայտնեց, որ դրանք փաստում են, որ քաղաքական բանտարկյալ համարվելու ԵԽ բանաձևը ամբողջությամբ կիրառելի են այդ դեպքերում:
Պատգամավորը թվարկեց քաղբանտարկյալի որակավորման ԵԽ չափանիշներից երեքը, որոնցից որևէ մեկի պարագայում անազատության մեջ գտնվող անձը համարվում է քաղաքական բանտարկյալ:
«Եթե անձի ազատությունից զրկելը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով, եթե անազատության ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն ենթադրյալ հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է»,- ընթերցեց Արծվիկ Մինասյանը և փաստեց, որ բազմաթիվ են դեպքերը, որ նույն հիմքով անազատությունից զրկված ընդդիմադիրները երկար ժամանակ կալանքի տակ են մնում, իսկ իշխանության ներկայացուցիչներն արագ ազատ են արձակվում:
Նա բերեց հաջորդ չափանիշը, ըստ որի՝ քաղաքական դրդապատճառներով անձն այլ անձանց համեմատ խտրական կերպով է անազատության մեջ կամ այն արդյունք է անարդար դատավարության, ինչն առևերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:
Ընդդիմադիր պատգամավորն այդ դրույթի շրջանակներում հայտարարեց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ անձը գտնվում է անազատության մեջ և դատավարություն ուղղակի չի գնում:
«Այս պահի դրությամբ մենք ուեննք 23 անձ, որոնք կալանավորված են և 9-ն անձ, որոնք տնային կալանքի են ենթարկված»,-տեղեկացրեց Մինասյանը և եզրափակեց. «Որպես վառ օրինակ բերեմ դեպքը, երբ անձին ներկայացվում է մեղադրանք կիսադատարկ շիշը շպրտելու մեջ, բայց նույն կարմիր բերետավոր ոստիկանը, որը քաղաքացիների վրա շպրտում է այդ շիշը՝ ոչ միայն չի դատապարտվում, ազատազրկվում, նրա պաշտոնեական պարտականությունների կատարումը չի կասեցվում, այլ հակառակը՝ պարգևատրվում է, անգամ մեդալ է շնորհվում: Սա է մեր չոր ու դառն իրականությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ նկուղներ կբացահայտվեն. Խամոյան
- Այն, ինչ իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում նոր տարածքային պահանջների մասին է.Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները