Գեղամ Մանուկյան. Արտաքին հետախուզական ծառայության որևէ ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել
Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական վարչությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել, գտնել ոսկե միջինը։
Հիշեցնենք, որ արտաքին հետախուզության ծառայության պետ է նշանակվել նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան